Եգիպտական ոստիկանությունը ձերբակալել է պաշտոնանկ արված նախագահ Մուհամմեդ Մուրսիի կրտսեր որդուն: Այս մասին տեղեկացնում է World Bulletin-ը՝ հղում կատարելով Եգիպտոսի անվտանգության ծառայությանը:

«Աբդուլլան (Մուրսի) ձերբակալվել է Ասուան ուղեւորվող գնացք նստելու փորձ կատարելիս»,- ասվում է ծառայության հաղորդագրությունում:

Նշվում է, որ ներկայում Եգիպտոսի նախկին նախագահի որդին, ով փախուստի մեջ էր, տարվել է Բենի Սուեյֆի անվտանգության վարչություն:

Ավելի վաղ՝ հուլիսի 2-ին, հաղորդվում էր, որ Աբդուլլա Մուրսին մեկ տարվա ազատազրկման է դատապարտվել՝ թմրանյութեր պահելու եւ օգտագործելու համար: