ՀՀ-ում Ռուսաստան դեսպան Իվան Վոլինկինը հայտարարել է, որ 2014թ. Հայաստանն անպայման կանդամակցի Եվրասիական տնտեսական միությանը:
«Այս տարի, անկասկած»,- ասել է Վոլինկինը, փոխանցում է «Ռոսբալտը»:
«Կարող եմ վստահեցնել, որ այստեղ խոսքը բացառապես տեխնիկական հարցերի մասին է, այստեղ ոչ մի քաղաքականություն չկա, ամեն ինչ ծրագրին համապատասխան է ընթանում, եւ ես վստահ եմ, որ համաձայնագիրը կստորագրվի այն տեսքով, ինչպես ձեռնտու է Հայաստանին եւ ԵՏՄ անդամ պետություններին»,- հավելել է նա:
Հիշեցնենք, Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը մայիսի 29-ին Աստանայում ստորագրել են Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիր, որն ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ից: Հանդիպման շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Երեւանը մտադիր է ԵՏՄ-ին կանդամակցի մինչեւ հունիսի 15-ը, սակայն փաստաթուղթն այդպես էլ մինչ այժմ չի ստորագրվել:





























