Ռուսաստանի Պետդումայում նոր օրինագիծ է ընդունվել, որը նախատեսում է օդում եւ ջրում պետական սահմանի պաշտպանության իրավասությունները փոխանցումը ՌԴ Զինված ուժերին: Մինչ այժմ այս ոլորտում որոշումներն ընդունվում էին հակաօդային պաշտպանության զորքերը: Սակայն ռազմական բարեփոխումների ընթացքում այդ զորքերը չեզոքացվել են, նրանց գործառույթների մասնակի կատարմամբ զբաղվել են տիեզերաօդային պաշտպանության զորքերը, ռազմաօդային ուժերն ու ռազմական օկրուգների զորքերը: Սակայն նրանց միջև իրավասությունների տարանջատման հարցերը օրենքով չեն կարգավորվել: Բացի այդ բացակայում է կառավարման մարմինը, որի պետք է օդային սահմանի պաշտպանության իրավասությունները:
Օրենքի ընդունման պարագայում ՌԴ Զինված ուժերը կկարողանան ինքնուրույն սահմանել կառավարման մարմինը և օժտել օդային և ստորջրյա սահմանի պաշտպանության իրավասություններով:




























