Սիչուան նահանգի ռեստորանի աշխատակցուհու լուսանկարները հայտնվել են չինական կայքերում այն բանից հետո, երբ նա, ուտեստում հայտնաբերված խավարասերին կուլ տալով, հանգստացրել է հաճախորդին:
Չինաստանի կենտրոնական հատվածում գտնվող Սիչուան նահանգի ռեստորաններից մեկում սկանդալային միջադեպ է տեղի ունեցել, հաղորդում է «Shanghaiist»-ը: «Jinsha Era Plaza» հաստատությունն այցելած անձը՝ Չժան անունով, տապակած դդումից ուտեստ է պատվիրել ու սկսել ուտել, երբ հանկարծ նկատել է, որ ափսեի մեջ խոշոր հատիկ կա: Մոտից նայելով տեսել է, որ դա խավարասեր է:
Զայրացած հաճախորդը կանչել է մատուցողին ու բողոքել տարրական սանիտարա-հիգիենիկ կանոնների բացակայությունից, սակայն այդպես էլ չի սպասել ներողություններին: Աշխատակցուհին պատասխանել է, որ խավարասերի առկայությունն ուտեստում սովորական երեւույթ է, դրա կիրառումը սննդում ամենեւին էլ վտանգավոր չէ, հաղորդում է «FedPost.ru»-ն: Այն ժամանակ զայրացած տղամարդն առաջարկել է նրան սեփական օրինակով ցույց տալ այդ: Այն, ինչ տեղի է ունեցել այնուհետ, զարմացրել է ոչ միայն Չժանին, այլ նաեւ մյուս այցելուներին՝ մատուցողին կերել է խավարասերին: «Նա ասաց, որ կհանգստանա ու չի բողոքի, եթե ես ուտեմ խավարասերին: Այժմ ես կերա նրան, այնպես որ ամեն ինչ կարգին է»,- պարզաբանել է նա հաճախորդներին: Տեղի ունեցածից հետո տղամարդը լուռ վճարել է իր պատվերի դիմաց:
Ավելի ուշ Չժանից ներողություն է խնդրել ռեստորանի սեփականատերը: Նա խոստացել է հաճախորդին պատժել մատուցողուհուն՝ կրճատելով նրա աշխատավարձը, եւ խոստովանել է, որ խավարասերը պատահմամբ կարող էր հայտնվել ուտեստում: Տիրոջ ազնվությունը տպավորել է զայրացած տղամարդուն, եւ նա հետ է կանգնել նրանց պատասխանատվության ենթարկելու ցանկությունից:





























