Ամերիկյան Ինդիանա նահանգում պիտբուլը քնած խուլ տղային զգուշացրել է տանը բռնկած հրդեհի մասին. նա երեխայի դեմքն այնքան է լիզել, մինչեւ վերջինն արթնացել է: Այս մասին գրում է Reuters գործակալությունը:

13-ամյա Նիք Լեմը պատմել է, որ ինքը հանել է լսողական սարքը եւ գնացել քնելու: Այդ ժամանակ տանը հրդեհ է բռնկվել: Էյս անունով շունը գնացել է Նիքի սենյակ եւ սկսել լիզել տղայի դեմքը: Արթնանալով՝ Նիքը քիթն ու դեմքը փակել է շապիկով եւ շան հետ դուրս վազել:

«Մենք գիտեինք, որ շները հաչում են՝ հրդեհի ժամանակ ինչ-որ մեկին արթնացնելու համար, բայց չեն լիզում դեմքը»,- պատմել է Հրշեջ ծառայության կապիտան Ռիտա Ռայթը՝ հավելելով, որ այս դեպքը հերքել է տարածված կարծիքը, թե պիտբուլները վտանգավոր եւ ագրեսիվ շներ են: