Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 18-ին, ժամը 18.29-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի տարածքում՝ Սեւանա լճի ավազանի մոտակայքում, «Նիսսան» մակնիշի 34 ԼՍ 187 համարանիշի ավտոմեքենան արգելափակվել է, կիսով չափ հայտնվելով ջրի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել Ա. Խ.-ի ավտոմեքենան: