Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հռչակը Ռուսաստանում վերջին մի քանի տարիների ընթացքում ամենաբարձր մակարդակի է հասել: Այդ մասին վկայում է Gallup ամերիկյան հետազոտական կենտրոնի կողմից անկցացված հարցման արդյունքները:
Հարցման տվյալներով՝ Ռուսաստանի քաղաքացիների 83%-ը լիովին հավանություն են տալիս են Պուտինի ղեկավարությանը: Բացի այդ, 73%-ը հայտարարել են, որ պետության ղեկավար ճիշտ ուղղություն է վերցրել, հաղորդում է Gazeta.ru-ն:
Չնայած արեւմուտքի կողմից Ռուսաստանի դեմ ուղղված նոր պատժամիջոցներին՝ ռուսները կարծում են, որ երկրի տնտեսությունը բարելավվում է: Հարցվածների 65%-ը բավարարված են Ռուսաստանում ազատականությամբ:
Ռուսաստանի քաղաքացիների անվստահությունը ԱՄՆ-ի եւ Եվրոպայի նկատմամբ արտացոլվում է այլ երկրների նկատմամբ ռուսների վստահության ռեկորդային ցածր ցուցանիշով:





























