Երեւանի Հրազդանի կիրճում, հուլիսի 18-ին, ժամը 20.00-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթե պատնեշին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: