Փրկարար ծառայությունը հուլիսի 20-ին, ժամը 15.08-ին ահազանգ է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի Սազայի փողո­ցի 3-րդ նրբանցքի թիվ 5 տան խոհանոցում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձին եւ տեղափոխել անվտանգ տարածք: