Մերձմոսկվայում իրավապահները ձերբակալել են Ադրբեջանի 11 քաղաքացու, որոնց կասկածում են մոսկվացի գործարարի առեւանգման մեջ, որի համար 500 հազար դոլար էին պահանջում: Այս մասին հայտնում է ՌԴ ՆԳՆ-ի կայքը:

«Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում  տվյալ գործի կասկածյալները ձերբակալվել են: Նրանք Ադրբեջանի 28-47 տարեկան 11 քաղաքացիներ են», - նշված է ՌԴ ՆԳՆ-ի հաղորդագրությունում:

Այժմ նրանք բոլորը հսկողության տակ են: Տվյալ փաստով հարուցվել է  քրեական գործ՝ «անձի առեւանգում» հոդվածով: