Երեւան-Սեւան ճանապարհի 43-րդ կմ-ին, հուլիսի 20-ին, ժամը 20.45-ի սահմաններում, իրար են բախվել «Նիսսան Սանի» եւ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «Նիսսան Սանի»-ի ուղեւորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: