Արմավիր քաղաքի Լենինականի եւ Շահումյան փողոցների խաչմերուկում, հուլիսի 20-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի մետաղյա սյանը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: