Թբիլիսիի հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ հանգստյան օրերին տեղի ունեցած միջադեպը ազգային բնույթ  չէր կրում, կարծում են Վրաստանի ՆԳՆ-ում:

«Միջադեպը ազգամիջյան բնույթ չի կրել: Բախումը տեղի է ունեցել փողոցում` մեքենաների կայանման պատճառով: Քննությունն իրականացվում է  125-րդ հոդվածով (մարմնական վնասվածքներ հասցնել)», - հայտնել է գերատեսչության ներկայացուցիչը «Նովոստի Գռուզիա» գործակալությանը:

Հիշեցնենք, որ ըստ Վիրահայոց թեմի  հաղորդագրության, շաբաթ երեկոյան մի խումբ անձինք ծրագրված հարձակում էին գործել Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հայ հոգեւորականների վրա:

Հարձակում Թբիլիսիի հայկական եկեղեցու վրա. Վիրահայոց թեմի հայտարարությունը