Գազայի հատվածում իսրայելցի զինվորականները գնդակոծել են հիվանդանոցը, զոհվել է չորս մարդ, փոխանցում է Գազայի առողջապահության նախարարությունը:

Ավելի վաղ   30-ից ավելի  մարդ սպանվել էր  Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի գրոհայինների դեմ Իսրայելի գործողության հետեւանքով, փոխանցում է  BBC-ի ռուսական ծառայությունը` վկայակոչելով պաղեստինցի զինվորականներին:

Իսրայելի բանակը պնդում է, որ սպանվել է նաեւ 10 գրոհային, որոնք երկիր էին ներխուժել Գազայի թունելներից:

Երկրորդ օրը շարունակ Գազայի քաղաքները հայտնվում են  հրետանու կրակի տակ: Իսրայելցի զինվորականների թիրախը թունելներն են: