Հուլիսի 21-ին ժամը 18-ի սահմաններում քամու ուժգնացմամբ պայմանավորված մայրաքաղաքի Բաղրամյան եւ Կապուտիկյան փողոցների խաչմերուկում արձանագրվել է ծառի տապալման դեպք: Անմիջապես դեպքի վայր են մեկնել Կամո Արեյանը, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը:  Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե «Կենտրոն կանաչապատում» ձեռնարկության եւ ԱԻՆ Երեւան քաղաքի վարչության աշխատակիցների համատեղ ջանքերով տապալված ծառն արագ  հեռացվել է ճանապարհի երթեւեկելի մասից  եւ   վերականգնվել է երթեւեկությունը: Ծառի տապալման հետեւանքով տուժածներ չկան: 

Մայրաքաղաքում արձանագրված ծառի ճյուղերի կոտրման մի քանի դեպքերի հետեւանքները եւս  կարճ ժամանակում վերացվել են քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների աշխատակիցների ջանքերով: