Հոգեբուժական կլինիկայում հաշվառված 28-ամյա ավստրիացին թռել  ճախրասկառավակով: Դրանով փախչողը թռել է Կարանտիա հողի մայրաքաղաք Կլագենֆուրտի կողմը: Տեղական օդանավակայանի դիսպետչերը սարսափել է, երբ թռչող ապարատի օդաչուն չի արձագանքել նրանց ազդանշաններին, եւ վստահաբար առաջ շարժվել, հաղորդում է The Local-ը:

Երիտասարդը թռիչքը մեկնարկել է Հիրթի օդանավակայանում: 10-15 մետր բարձրության վրա, նա թռչել է մայրաքաղաքի կողմը՝ չունենալով ոչ մի թույլտվություն: Ավստրիական դիսպետչերական ծառայության աշխատակիցները խուճապի են մատնվել, հոգեբուժարանի հիվանդը հայտնվել է ռադարի վրա: Ողբերգությունից խուսափելու համար  Կլագենֆուրտի օդնավակայանի աշխատակիցները ստիպված են եղել ոստիկանական ուղղաթիռ կանչել, հաղորդում է Vesti.ru-ն: 

Կլագենֆուրտի վրա մի շարք պտույտներ գործելով՝ հիվանդը հետ է թռել Հիրթ: Այնտեղ նրան սպասել են ոստիկանության աշխատակիցները:

28-ամյա ավստրիացուն կալանավորել են եւ ուղեկցել հիվանդանոց: Ինչպես հետագայում պարզվել է, նա փախել է թռիչքից մի քանի ժամ առաջ: Պարզվել է, որ վերջինս ինքնաթիռի վարման թույլտվություն է ունեցել, սակայն միայն օդանավակայանի սահմաններում: