Հարավային Կորեայի ոստիկանությունը հայտնաբերել է ընկերության փախած  սեփականատիրոջ մարմինը, որին պատկանում էր ապրիլին խորտակված «Սեւոլ» լաստանավը:

Միլիարդատեր Յու Բյոն Ընն անհետացել էր նավաբեկությունից անմիջապես հետո, որի հետեւանքով զոհվել էր գրեթե 300 մարդ: Կազմակերպվել էր նրա որոնման լայնածավալ գործողություն: 

Տեղի լրատվամիջոցներին ոստիկանությունում հայտնել են, որ  հայտնաբերված մարմնից վերցված ԴՆԹ-ի նմուշները նման են Յու Բյոն Ընի եղբորի ԴՆԹ-ին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ոստիկանությունը ցանկացել է հարցաքննել գործարարին, որից հետո, հնարավոր է, նրան  անփութության մեղադրանքներ կներկայացվեին:

73-ամյա Յու Բյոն Ընը ղեկավարել է ընտանեկան բիզնեսը` լաստանավերով փոխադրումներ իրականացնող ընկերություն Chonghaejin Marine Co-ն:

476 ուղեւորներով  «Սեւոլ» լաստանավը խորտակվել է ապրիլի 16-ին` Հարավային Կորեայի ափերի մոտ: Զոհվել է  294 մարդ, եւս 10-ը մինչ այժմ համարվում է անհետ կորած: