Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատել է նախագահ Պյոտր Պորոշենկոյի «Մասնակի մոբիլիզացիայի մասին» հրամանագիրը, հայտնում է ՈՒՆՆ-ն:

Հիշեցնենք, հրամանագիրը Պյոտր Պորոշենկոն խորհրդարանի հաստատմանն էր ներկայացրել հուլիսի 21-ին:

Փաստաթղթում հիմնավորվում է, որ մասնակի մոբիլիզացիա հայտարարվում է «Ուկրաինայի տարածքում ահաբեկչական դրսեւորումների տարածման», սահմանին ռուսական զորքերի կուտակումների, նաեւ երկրի անկախության սպառնալիքների կապակցությամբ՝ պետության անվտանգությունն ապահովելու նկատառումով: