Հայ գործարար եւ մեկենաս Լեւոն Հայրապետյանի կալանավորումն անսպասելի էր: Մենք կարծում ենք՝ սա թյուրիմացություն է, որը շուտով կպարզվի:  Այս մասին հուլիսի 22-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը: «Տեղի ունեցածը քաղաքական ոչ  մի ենթատեքստ չունի, ամեն ինչ կպարզվի  շուտով», - կարծում է Շիրխանյանը:

Նշենք, Facebook սոցցանցում Լեւոն Հայրապետյանին աջակցելու համար ստորագրահավաք է սկսվել Free Levon Hayrapetyan էջում: Կազմակերպիչները մտադիր են 20000 ստորագրություն հավաքել:

Լեւոն Հայրապետյանի կալանավորման որոշումը կայացրել էր Մոսկվայի Բասմանի դատարանը: Գործարարին մեղադրանք է ներկայացվել ՌԴ ՔՕ 160 եւ 174 հոդվածներով:

Լեւոն Հայրապետյանը ընդգրկված է հայկական սփյուռքի ամենահարուստ ներկայացուցիչների տասնյակում    (10-րդ տեղն է զբաղեցնում):