ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ այսօրվա դրությամբ Ռուսաստանին եւ նրա տարածքային ամբողջականությանն ուղղակի ռազմական վտանգ չի սպառնում: Այս մասին տեղեկացնում է «Россия 24» հեռուստաալիքը:

«Ուղղակի ռազմական վտանգ մեր երկրի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը չի սպառնում»,- ասել է Պուտինը:

Նա նաեւ նշել է, թե հույս ունի, որ մյուս երկրները հաշվի կառնեն Ռուսաստանի ազգային շահերը եւ չեն խառնվի նրա ներքին գործերին: Բացի այդ, նա անթույլատրելի է համարում, որ տարբեր տարածաշրջաններում երկրի ներքին խնդիրներն օգտագործում են՝ պետական հեղաշրջմանը սատարելու համար: