Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լամբադա կամրջի մոտ այսօր՝ հուլիսի 22-ին, «Բոգդան» մակնիշի ավտոբուս է վթարի ենթարկվել, 15 ուղեւոր մարմնական վնասվածք է ստացել:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից, «Բոգդան» մակնիշի ավտոբուսը ժամը 19:00-ի սահմաններում հարվածել է Mercedes մակնիշի մեքենայի, այնուհետեւ գովազդային վահանակի:

Այս պահին տեղում աշխատում են փրկարարներն ու ոստիկանները:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am