ԼՂՀ Քարվաճառի շրջանում վնասազերծված դիվերսանտների խմբում ՌԴ քաղաքացիներ չկային: ԱՊԱ-ն, վկայակոչելով Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան կայքը, հայտնում է, որ Միլլի մեջլիսի փոխնախագահ Բահար Մուրադովային ուղղված իր նամակում այս մասին հայտնել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինը:

 «Պաշտոնապես հայտարարում եմ, որ Քելբաջարում  կատարված միջադեպի ժամանակ ձերբակալվածների մեջ ՌԴ քաղաքացիներ չկան», - դրել է դեսպանը:

Բահար Մուրադովան լրատվամիջոցների հետ հարցազրույցում քննադատել էր Ռուսաստանին, որը սառնասրտորեն է վերաբերվել իր քաղաքացու ճակատագրին: Սույն տիկինը հակված է հապճեպ դատողություններ եւ սադրիչ պնդումներ անելու:

Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, որ խմբի անդամներից մեկը՝ Դիլհամ Ասկերովը, Ռուսաստանի քաղաքացի է:

Հիշեցնենք, Քարվաճառում վնասազերծվել էր ադրբեջանական դիվերսիոն խումբ, որի անդամներից երկուսը կալանավորվել են, մեկը՝ սպանվել: