Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային հանձնաժողովի դեմ բողոքի ակցիա է կազմակերպվել:

Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, հարյուրավոր փախստականներ Բաքվում եւ Բարդայում բողոքի ցույցեր են անցկացրել: Փախստականները հավաքվել են ԿԽՄԿ պատվիրակության շտաբ- բնակարանի առաջ «Ղարաբաղում ադրբեջանցի պատանդների» բախտի շուրջ հստակություն մտցնելու պահանջով:

Փասխստականները Կարմիր խաչին մեղադրում են անգործության մեջ եւ պահանջում Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի անհապաղ ազատ աձակումը:

Իր հերթին, ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ Կարմիր խաչը անհրաժեշտ աշխատանքներ է տանում Ադրբեջանի հանրապետության քաղաքացիների մասին տեղեկություններ հստակեցնելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ խոսքը Լեռնային Ղարաբաղի հանրապետության Քարվաճառի շրջանում վնասազերծված դիվերսիոն-հետախուզական խմբի մասին է. անդամներից մեկը սպանված է, երկուսը՝ ձերբակալված, նրանց նկատմամբ առաջադրվել են սահմանի ապօրինի հատման, լրտեսության, զենքի ապօրինի պահման, առեւանգման եւ սպանության մեղադրանքներ: