Ուկրաինացի զինվորները երկրի արեւելքում հակաահաբեկչական գործողություն անցկացման գոտում հարվածել են ռուսական անօդաչուին: Այդ մասին հաղորդել է Ուկրաինայի ագզային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի մամուլի ծառայությունը:

«Ուկրաինացի զինվորները հարվածել են հերթական՝ «Օրլան-10» ռուսական անօդաչու թռչող սարքին Դոնեցկի շրջանի Ամբրոսիեւկա բնակվայրից ոչ հեռու», - ասվում է ԱԱՊԽ-ի կայքում:

Այնտեղ նաեւ նշվում է,  որ զինված ուժերը, ինչպես նաեւ Ուկրաինայի ազգային գվարդիան մարտեր են վարում Լիսիչանսկից ոչ հեռու, Սեւերսկի Դոնեցկ գետի կամուրջի մոտակայքում: Չորեքշաբթի աշխարհազորայիններից խլել են երեք բնակավայր՝ Կարլովկան, Նետայլովոն եւ Պերվոմայսկոեն: Շարունակվում է  Դոնեցկի շրջափակման գործողությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհուրդը հաղորդել էր, որ կործանված են Դմիտրիեւկա գյուղի շրջանում կրակային աջակցություն ցուցաբերող ուկրաինական բանակի Su-25  գրոհիչ ինքնաթիռ: