Փրկարար ծառայությունը հուլիսի 24-ին, ժամը 07.59-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Արին Բերդի փողոցում գտնվող նախկին կահույքի ֆաբրիկայում:

Դեպքի վայր են մեկնել յոթ մարտական հաշվարկ,  ՃԿԿ օպերատիվ խումբը, ավտոսանդուղք, քաղաքապետարանի երկու ջրատար:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արցախի պողոտայի թիվ 143 հասցեում գտնվող նախկին կահույքի ֆաբրիկայի 1-ին հարկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.30-ին, մարվել` 10.58-ին:

Առաջին հարկում այրվել են պահեստավորված անասնակերի հակեր, մշակված փայտ եւ թեփ (500 քմ), իսկ 2-րդ հարկում` փայիտի մնացորդ (50 քմ):