ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների (ՔԿՀ) վարչության պետ, գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանը աշխատանքի չի գալիս ժամանակավորապես եւ այս ընթացքում նրա պարտականությունները կատարելու է վարչության պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Ռաֆայել Հովհաննիսյանը: Այս մասին NEWS.am-ին ԱՆ ՔԿՎ մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը:

Այլ մանրամասներ Գոռ Ղլեչյանը չհայտնեց:

Նշենք, որ արդեն մեկ շաբաթ է՝ մամուլում լուրեր են հրապարակվում այն մասին, որ Հայկ Հարությունյանն ազատվելու է աշխատանքից, իսկ նրան փոխարինելու է Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը: