Էստոնիան առաջարկում է Բալթյան երկրներում եւ Լեհաստանում անվտանգության համար ապտասխանատու ՆԱՏՕ-ի հյուսիս-արեւելյան կորպուսը վերածել արագ արձագանքման կորպուսի, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Վարշավայում Արեւելյան Եվրոպայի պետությունների ղեկավարների հանդիպման արդյունքում արված եզրակացություններից ելնելով՝ Էստոնիայի նախագահ Թոմաս Հենդրիկ Իլվեսը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ ընդհանուր սահման ունեցող բոլոր պետություններում անհրաժեշտ է ընդլայնել ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությունն ու արձագանքման պատրաստակամությունը, ERR հեռուստառադիոհեռարձակող պորտալին հաղորդել է անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Մերլե Մայգրեն:

«Մենք կցանկանայիք, որպեսզի դա լիներ արագ արձագանքման ստորաբաժանում, եւ որ այնտեղ կենտրոնացած լինեն այն գիտելիքներն ու մարտունակությունը, որոնք անհրաժեշտ են այդ տարածաշրջանի պաշտպանական ծրագրերին: Սա նշանակում է նաեւ զինծառայողների ավելի մեծ քանակություն», - ասել է Մայգրեն: