Ուկրաինական երկու խորհրդարանական խմբակցություններ՝ «ՈՒԴԱՌ»-ը եւ «Սվոբոդան» , հայտարարել են խորհրդարանական կոալիցիայի կազմից դուրս գալու մասին, ինչը թույլ կտա Գերագույն ռադան ցրելու ընթացակարգ սկսել:

Համապատասխան հայտարարությամբ հանդես են եկել խմբակցությունների ղեկավարները:

Ուկրաինայում իշխանափոխությունից եւ կիսախորհրդարանական-կիսանախագահական հանրապետությանը վերադառնալուց հետո Ռադայում ստեղծվել էր «Եվրոպական ընտրություն» կոալիցիան, որն ընդգրկում էր 256 պատգամավորի:

Եթե մինչեւ օգոստոս պատգամավորները նոր կոալիցիա չձեւավորեն, նախագահը, ըստ Սահմանադրության, կունենա բոլոր հիմքերը խորհրդարանը ցրելու եւ հոկտեմբերի 26-ին խորհրդարանական նոր ընտրություններ նշանակելու համար

Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը իր հերթին հայտարարել է, որ կոալիցիայի կազմից դուրս գալու մասին երկու  խմբակցությունների հայտարարությունը կառավարության օրինագծերի քննարկումը ձախողելու փորձ է: