Եվրասիական տնտեսական միության մաքսատուրքերից ազատված ապրանքների ցուցակներն արդեն համաձայնեցվել են: Այդ մասին այսօր՝ հուլիսի 24-ին, լրագրողներին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Նրա խոսքով՝ տվյալ պահին հայկական կողմը համաձայնության է եկել մոտ 800 անուն ապրանքների մաքսատուրքերի շուրջ: «Նոր առաջարկություններ դեռ չկան», - հավելեց  Ճշմարիտյանը:

Նկատենք, որ Եվրասիական միությունում ներմուծման համար միջին կշռված մաքսատուրքը Հայաստանից երկու անգամ բարձր է: Ուստի, Միությանը անդամակցելու համար Հայաստանը խնդրել ազգային մակարդակով զգայուն, այդ թվում նաեւ՝ սոցիալական նշանակության ապրանքների նկատմամբ (թռչուն, շաքարավազ, դեղորայք եւ այլն) մի քանի տարով սառեցնել մաքսատուրքերը: