Կանադան պատժամիջոցներ է սահմանել ռուսական մի շարք ընկերությունների եւ բանկերի դեմ` Ուկրաինայում Մոսկվայի «սադրիչ ռազմական գործողությունների» կապակցությամբ:   

«Միջազգային սերտ գործընկերների եւ դաշնակիցների հետ խորհրդակցություններից հետո անադայի կառավարությունը որոշել է նոր պատժամիջոցներ կիրառել ռուսական տարբեր հատվածների հետ կապված մի շարք անձանց դեմ», - ասվում է Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի հայտարարությունում:

Պատժամիջոցները տարածվում են «Գազպրոմբանկի», «Վնեշէկոնոմբանկի» Ռուսաստանում գազի երկրորդ խոշոր արդյունահանրող  «Նովատեկի» վրա:

Բացի դրանից, Կանադան պատժամիջոցներ է տարածել ռուսական մի քանի խոշոր պաշտպանական ընկերությունների վրա, Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակված ժողովրդական հանրապետությունների եւ դրանց մի շարք նեկայացուցիչների վրա, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Պատժամիջոցները տարածվել են նաեւ «Կալաշնիկով» ձեռնարկության վրա:

Կանադայի վարչապետը պարզաբանել է, որ պատժամիջոցները ենթադրում են «սեւ ցուցակում» հայտնված էներգետիկ ընկերությունների եւ ֆինանսական հաստատությունների վարկավորման դադարեցում: