ԱՄՆ-ն ապացույցներ ունի, որ Ռուսաստանը մտադիր է Ուկրաինայի արեւելքի ապստամբներին «ծանր եւ հզոր» հրթիռային համակարգեր տրամադրել, Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մարի Հարֆը:
«Մենք նոր ապացույցներ ունենք, որ ռուսները պատրաստվում են հզոր եւ ծանր հրթիռային համակարգեր մատակարարել Ուկրաինայի ռուսամետ ակտիվիստներին», - ասել է Հարֆը:
Ըստ նրա` ապացույց կա նաեւ, որ «ռուսական կողմը հրետակոծում է իրականացրել ուկրաինացի զինվորականների դիրքերի ուղղությամբ », փոխանցում է rbc-ն:
Պետդեպի ներկայացուցիչը նշել է, որ իր հայտարարությունները հիմնված են հետախուզական տեղեկությունների վրա:





























