Իրաքի հյուսիսի Մոսուլ քաղաքում ԻԼԻՊ-ի գրոհայինները ավերել են հնագույն՝ Յունուս մարգարեի մզկիթը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Աս Սումարիա» հեռուստաալիքը։
Փոխանցվում է, որ ծայրահեղականները, «սպառնալով զենքով, հավատացյալներին հրամայել են լքել շենքը», իսկ այնուհետեւ պայթեցրել են այն: Ավերվել են մզկիթը եւ դամբարանը, որտեղ, ըստ ավանդության, ամփոփված էր Իրաքի մահմեդականների եւ քրիստոնյաների կողմից հավասարապես ընդունված սրբի աճյունը:
Ավելի վաղ գրոհայինները պայթեցրել էին Բաղդադ բանտարկյալներ տեղափոխող շարասյունը, այնուհետեւ երկու մեքենա` մարդաշատ վայրերում: Առաջին դեպքից զոհվել էր 60-ից ավելի մարդ, երկրորդից` 15 , վիրավորվել էին 25 –ը:





























