Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 24-ին, ժամը 18.50-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Ազատան գյուղի 40-րդ փողոցի թիվ 38 տանը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է 42-րդ փողոցի թիվ 40 տան բակում այրվում են արտաքնոցի փայտյա կառուցատարրերը, մետաղական կոնտեյներում կուտակված ծղոտ (մոտ 2 տ.), 5 խմ գոմաղբ եւ ջերմահարվել են «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենայի թափքի հետեւի լուսավորման սարքերը (մոտ 2 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.49-ին, մարվել` 20.51-ին:





























