Ճապոնիայի պաշտպանության նախարար Իցունորի Օնոդերան կփորձի իր ֆրանսիացի կոլեգա Ժան-Իվա Լե Դրիանային «ծայրահեղ մտահոգություն» ներշնչել ՌԴ-ին «Միստրալ» տեսակի ուղղաթիռակիրների վաճառքի գործարք կնքելու կապակցությամբ:

Հուլիսի 29-ին Տոկիոյում կայանալիք հանդիպման ընթացքում Օնոդերան Ֆրանսիայի պաշտպանության նախարարին կփոխանցի, որ «Մինստրալների» վաճառքը Ռուսաստանին «Միջագային ժամանակակից հանգամանքներում նպատակահարմար չէ», հաղորդում է «ՌՒԱ Նովոստին»՝ վկայակոչելով «Կիոդո» գործակալությանը: Ճապոնական պաշտպանական գերատեսչության այս տեսակետը կարող է արտացոլվել տարածքային հարցերով Ճապոնիայի եւ Ռուսաստանի միջեւ բանակցությունների վրա, սակայն Ճապոնիան ստիպված է նման քայլի դիմել ԱՄՆ-ի հետ դաշնակցային հարաբերությունները սատարելու համար, նշում է ռուսական գործակալությունը:

Այս շաբաթվա սկզբին ԱՄՆ-ը խստորեն դեմ էր հանդես եկել ֆրանսիական «Միստրալ» տեսակի ուղղաթիռակիրների վաճառքին: