Կոլումբիայի իշխանությունները հարավարեւմտյան Պուտումայո դեպարտամենտում  հայտարարել են բնապահպանական աղետ՝ գրոհայինների կողմից նավթի ցիստեռնները պայթեցնելուց հետո, փոխանցում են տեղի լրատվամիջոցները:

Դեպքը կատարվել է Էկվադորի սահմանից ոչ հեռու: «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի» գրոհայինները պայթեցրել են  նավթով ցիստեռնները, ինչի արդյունքում 40 հազար լիտր վառելիքի արտահոսք է եղել, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Աղտոտված տարածքի մակերեսն առայժմ հայտնի չէ, սակայն ջրի ակունքների թունավորման վտանգ կա:

Հիշեցնենք, «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերը» ԱՄՆ-ի եւ Եվրոպայի կողմից ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն, նրանց նաեւ թմրամաֆիայի հետ կապի մեջ են կասկածում: