Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի ծայրամասային Գլդանի շրջանում նավթի պահուստարան է պայթել: Լրատվամիջոցների փոխանցմամբ, կրակը տարածվել է մոտակա շինություններում, պատահարի վայրում պայթյունի ձայներ են լսվում:

Ըստ տեղական մամուլի, ոչ հեռու տեղակայվել են փրկարարական եւ հրշեջ ծառայությունները, սակայն նոր պայթյունի վտանգի պատճառով չեն կարողանում մոտենալ դեպքի անմիջական վայրին:

Չի բացառվում, որ հրդեհը մարելու համար ստիպված կլինեն ուղղաթիռներ օգտագործել: