«Ռոստելեկոմի» բաժանորդներն այսուհետ կկարողանան վճարումներ կատարել ոչ միայն ակնթարթային համակարգերի միջոցով, այլ նաեւ առցանց ռեժիմով՝ գտնվելով գրասենյակում կամ բնակարանում:

«Ռոստելեկոմը», գործընկեր «ՏանդեմՓեյմինթս» ընկերության հետ համատեղ, ներկայացնում են tandem.am վճարային պորտալը՝https://www.tandem.am/ru/arm/provider/6/2057/5353:

Պորտալը խնայում է «Ռոստելեկոմի» բաժանորդների ժամանակը եւ ազատում ընկերության  բոլոր ծառայությունների դիմաց վճարումների հետ առնչվող հոգսերից: Այն իրական ձեռքբերում է ֆինանսական միջոցներն առավել հարմարավետ եւ ճկուն կառավարելու հարցում:

tandem.am-ը հնարավորություն է տալիս առցանց իրականացնել վճարումներ Բջջային կապի, Ինտերնետի, Կոմերցիոն հեռուստաընկերությունների, Կոմունալ վճարների, ինչպես նաեւ Վարկերի մարումների, Ինտերնետ խանութներից գնված ապրանքների եւ մի շարք այլ ծառայությունների դիմաց առանց գրանցվելու անհրաժեշտության: