Թուրքիայի Սաքարիա նահանգի Աքյազըի շրջանի Յենիքյոյ թաղամասում հայտնված «չար ոգին» հանգիստ չի տալիս բնակիչներին։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Աքյազըի շրջանի քայմաքամ Մուսթաֆա Բալլըն բազմաթիվ բողոքներ է ստացել, որ ինչ-որ մորուքավոր տեսիլք ուշ գիշեր թակում է պատուհանները, փորձում բացել դռները։ Քայմաքամը ստիպված է եղել «չար ոգու» հարցով դիմել ժանդարմերիային՝ բնակիչների բողոքներին ընթացք տալու համար։

Բնակիչները պնդել են, թե չեն հասկանում թե տարօրինակ երեւույթն ինչ է, որը մորուքավոր մարդու նման է։ «Եղել են դեպքեր, երբ փորձել ենք հետապնդել այդ տարօրինակ արարածին, սակայն նրան հաջողվել է արագ անհետանալ։ Արդեն երեկոյան վախենում ենք դուրս գալ տներից։ Գիշերները անքուն նստած հերթապահում ենք»,-պատմել է Յուջե Բեքթաշ անունով բնակիչը։