Թուրք գրող Ալի Բայրամի «Արսինե. Աքսորում հայ աղջիկ» վեպը թեկնածու է դարձել Գրականության Նոբելյան մրցանակի։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝  մոտ երկու տարում գրված «Արսինե. Աքսորում հայ աղջիկ»-ը ընթերցողին է ներկայացվել 2014-ի մարտին։  Նշվում է, որ գիրքը ձեռք է բերել Թուրքիայում ընթերցասեր հատվածի 2 տոկոսը։

Գրքում ներկայացվել է 1915-ին Սամսուն նահանգի Քավաքի շրջանում Ռաֆայել Թեյել ընտանիքի դժբախտ պատմությունը։

Նշվում է, որ վերջին շրջանում գրքի հանդեպ մեծ հետաքրքրություն է առաջացրել եւ ավելացրել դրա նկատմամբ պահանջարկը եւ գիրքը թեկնածու է դարձել Գրականության Նոբելյան մրցանակի։