Եթե մարդը երկար ժամանակ աղմկոտ միջավայրում է լինում, նրա ուղեղում խոսքի մշակման սխեման փոխվում է: Մասնավորապես, մարդը կարող է դժվարությամբ տարբերակել խոսքի հնչյունները: Նման եզրահանգում են կատարել Թեխասի համալսարանի աշխատակիցները:
Ուժեղ ձայներն ու աղմուկը կարող են անուղղելի վնաս հասցնել հնչյուններն ընկալող ականջի բջիջներին: Եվ այդ բջիջները չեն վերականգնվում:
Ըստ Meddaily-ի, նույնիսկ ամենափոքր նվագարկիչով ականջակալներով լսելու դեպքում կարող է նվազել լսողության որակը:
Գիտնականները պարզել են, որ մեկ րոպե անընդմեջ 100 Դեցիբելից ավելի պարբերական աղմուկի ազդեցությամբ հնարավոր է ընդհանրապես կորցնել լսողությունը:





























