Մեր նապապատմական նախնիները, հավանաբար որոշակի պատկերացումներ են ունեցել բույսերի օգտակարության եւ բուժական հատկությունների մասին գյուղատնտեսության զարգացումից դեռ շատ առաջ, կարծում են Բարսելոնայի Ինքնավար համալսարանի եւ Անգլիայի Յորքի համալսարանի գիտնականները:

Ուսումնասիրելով Սուդանում հայտնաբերված հնագույն ատամների ատամնափառի քիմիական միացությունները՝ գիտնականները բացահայտել են կլոր կնյուն կամ ընկուզախոտ: Այժմ այդ բույսը մոլախոտ է համարվում, սակայն պարզվել է, որ այն մեր նախնիների նախապատմական սննդակարգի մի մասն է կազմել:

Կլոր կնյունը աճում է Աֆրկայում, Հարավային եւ Կենտրոնական Ամերիկայում, ինչպես նաեւ հարավային Ասիայում: Բույսը ածխաջրերի հիանալի աղբյուր է, նյութափոխանակության հրաշալի խթանիչ եւ շատ օգտակար հատկություններ ունի, որոնց մասին, հավանաբար տեղյակ են եղել հնագույն մարդիկ, հաղորդում է Kedem-ը: