Բուլղարիայի Լովեչ քաղաքում կենդանաբանական այգուց հովազ է փախել: Նրան 6 ժամ շարունակ փորձել են բռնել, արդյունքում գազանին ստիպված են եղել սպանել, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Լովեչայի ոստիկանությանը:
Ոստիկանության տվյալներով՝ հովազը փախել է աշխատակցի անուշադրության պատճառով. վերջինս մոռացել էր փակել վանդակի դուռը: Ոստիկանները ստիպված են եղել տարհանել կենդանաբանական այգուն մոտ գտնվող տների բնակիչներին:
Գազանին մոտ 6 ժամ հետապնդել են: Կենդանուն սրսկելն ու նրան վանդակ վերադարձնելու սկզբնական պլանը տապալվել է: Որսորները ստիպված են եղել կրակել, քանի որ հովազը կարող էր փախչել կենդանաբանական այգուց:
Կենդանաբանական այգին գտնվում է քաղաքին պատկանող Ստրատեշ այգում եւ 44 հա տարածք է զբաղեցնում: Այնտեղ մոտ 420 թռչնատեսակ եւ 74 կենդանատեսակ է պահպանվում, այդ թվում՝ հազվագյուտ եւ անհետացող տեսակներ:





























