Ամերիկյան գիտնականները կարծում են, որ մրջնակերը կարող է նաեւ մարդ ուտել: Այս մասին ասվում է Wilderness and Environmental Medicine գիտական ամսագրում հրապարակված հոդվածում:
Նրանք նման եզրահանգման են եկել՝ հետազոտելով Բրազիլիայի հարավ-արեւմուտքում երկու մարդկանց մահվան հանգամանքները, որտեղ էլ բնակվում են հսկայական մրջնակերները:
Ըստ Газета.Ру-ի, ուսումնասիրելով մարդկանց հասցված հետմահու վնասվածքները՝ մասնագետները հանգել են եզրակացության, այդ արել են հսկայական մրջնակերները:
Չնայած ատամների բացակայությանը, ինչպես նաեւ վատ լսողությանն ու տեսողությանը, այս կենդանիներն ունակ են մարդ սպանել: Նման մրջնակերների հասակը գերազանցում է 2 մետրը, իսկ վնասվածք նրանք հասցնում են սուր ճանկերով:
Գիտնականները որսորդներին խորհուրդ են տալիս նման մրջնակերների հետ շատ մոտ մարտի չբռնվել, այլ նրանց ուղղությամբ կրակել հեռավորությունից:





























