Նյու-Յորքի բնակիչ, նկարիչ Սեմ Վան Ակենը 5 տարվա ընթացքում աշխատել է տարբեր պտուղների բերք տալու ընդունակ ծառերի ստեղծման վրա:

Նա մեկ մայր ծառի վրա տարբեր տեսակներ է պատվաստել՝ մանրակրկիտ կերպով ընտրելով գույները, հաղորդում է Kedem-ը:

Աշխատանքի արդյունքը ծառի 40 տեսակի բերքն է, որոնք իրականում 40 տեսակի պտուղ են տալիս՝ բալի, ծիրանի, դեղձի, սալորի:

ԱՄՆ-ի հայտնի վայրերում՝ թանգարաններում, այգիներում, արգելոցներում արդեն 16  այդպիսի ծառ է տնկվել: Գարնանը նրանք տարբեր գույներով են ծաղկում՝ սպիտակից եւ վարդագույնից, մինչեւ մուգ-կարմիր, իսկ ամռանը հարուստ բերք են տալիս: