Էներգետիկ ընկերությունները պետք է անհապաղ փոխեն էներգիայի արտադրության ավանդական միջոցները: Էլեկտրակայանների աշխատանքի ընթացիկ սցենարի պահպանությունը կարող է հանգեցնել խմելու ջրի պակասի ողջ աշխարհում 2040թ.-ին:

Արդեն 2020թ.-ին Երկրի բնակիչների 30-40 տոկոսը խմելու ջրի պակաս կզգա, եթե էներգիայի արտադրության եղանակների զգալի փոփխությունների չենթարկվեն, ենթադրում է Օրխուսի համալսարանի(Դանիա), ԱՄՆ-ի Վերմոնտի իրավաբանական դպրոցի եւ CNA ընկերության գիտնականների խմբի  հետազոտությունը:

Ավելի քանի երեք տարի գիտնականներն առարկայական հետազոտություններ են անցկացրել Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Չինաստաում եւ Հնդկասանում՝ կենտրոնանալով էներգետիկ ենթակառուցային օբյեկտների եւ էներգետիկայի արդի պահանջների վրա: Մանրազննին ուսումնասիրության արդյունքը դաժան վճիռն էր. ավանդական եղանակով էլեկտրականության արտադրությունը բացառում է խմելու ջրի առկայությունը 2040թ.-ին, հաղորդում է «Gismeteo»-ն: