Երուսաղեմում պաղեստինցին էքսկավատորով մխրճվել է ուղեւորատար ավտոբուսի մեջ: Այս մասին տեղեկացնում է «Վզգլյադ» պարբերականը: Նախնական տվյալներով, մեկ մարդ ծանր վնասվածքներ է ստացել, եւս մի քանիսը՝ թեթեւ վնասվածքներ:
Միջադեպը տեղի է ունեցել Մոշե Զակս եւ Խաիմ Բար-Լեւ փողոցների խաչմերուկում: Պատահարի վայրում հայտնված ոստիկանը պատահաբար կրակել է պաղեստինցու ուղղությամբ: 25-ամյա մի տղամարդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Երուսաղեմի հիվանդանոցներից մեկը:
Ավտոբուսի 45-ամյա վարորդը թեթեւ վնասվածք է ստացել: Բարեբախտաբար, ահաբեկչության ժամանակ ավտոբուսում ուղեւոր չի եղել: Առայժմ հստակ տեղեկություններ չկան այն մասին, ահաբեկիչը միայնա՞կ է գործել, թե՞ համախոհներ է ունեցել:





























