Ճապոնիայի կառավարությունը հավանություն է տվել Ուկրաինայի իրավիճակով պայմանավորված Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների ընդունմանը: «Սեւ ցուցակում» են հայտնվել 40 մարդ, այդ թվում Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, ինչպես նաեւ Ղրմի եւ Ուկրաինայի արեւելքում ինքնահռչակված հանրապետությունների ներկայացուցիչները:

Ճապոնական իշխանություննրի կարծիքով, այդ մարդիկ ներգրավված են «Ղրիմի բռնակցմանը» եւ Ուկրաինայում տիրող իրավիճակի ապակայունացմանը: Նրանց ակտիվները կսառեցվեն:

Պատժամիջոցներ են մտցվել նաեւ երկու ղրիմյան ընկերությունների՝ «Չեռնոմորնեֆթեգազ»-ի եւ «Ֆեոդոսիա»-ի նկատմամբ:

Բացի այդ, Ճապոնիան սահմանափակում է ղրիմյան արտադրության ապրանքների ներմուծումը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: