ԱՄՆ-ում ոստիկանները բռնել եւ տուն են վերադարձրել փախած հսկայական կրիային: Միջադեպը տեղի է ունեցել Կալիֆորնիայի նահանգի Ալհամբրա քաղաքում:

Ըստ ABC News-ի, փախստական կենդանուն բռնելու գործընթացը հեռարձակվել է Facebook-ում: Երկու ոստիկանները սոցիալական ցանցում մանրամասն հաշվետվություն են ներկայացրել իրենց գործողությունների վերաբերյալ՝ մեծ ոգեւորություն պատճառելով քաղաքի բնակիչներին, ովքեր ակտիվորեն ներգրավվել են միջադեպի քննարկումներում:

«Օբյեկտը հայտնաբերվել է առանց տերերի ուղեկցության Ալհամբրայի փողոցներում թափառելիս: Դաժան հետապնդում էր: Մենք պատրաստվում էինք ձեռնաշղթաներ կիրառել, բայց հասկացանք, որ ոչ մի կերպ այդ անել չենք կարող»,- գրել են ոստիկանները:

«Ձերբակալվածը հրաժարվում է պատասխանել հարցերի եւ չի արձագանքում «Նինձյա կրիաների» հերոսներից ոչ մեկի անվանը»,- կրիային բաժանմունք տանելուց հետո Faceboook-ում տեղեկացրել են ոստիկանները:

Փախստականին հանձնել են տերերին: Իրավապահները նախ գրել են, որ ձերբակալված կրիայի անունը Դիրկ է, ինչն անգլերենից թարգմանաբար նշանակում է դաշույն: «Մենք, թերեւս, չպետք է կրիայի տերերին ազատ արձակեինք, քանի որ, նահանգի օրենսդրությամբ, տանը դաշույն պահելն արգելվում է»,- կատակել են ոստիկանները: Ճշտված տեղեկություններով, սակայն, 68 կգ կշռող կրիայի անունը Քլարք է: