ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ դանակակռիվը տեղի է ունեցել Շամքիրում: Տեղեկությունների համաձայն, Շամքիրի շրջանի ֆինանսական վարչության պետ Նազիմ Մելիքովը անձնական հակակրանքի հողի վրա դանակով հարվածել է գյուղի ավագանու ղեկավարի տեղակալ Դյույարլի Զաքիր Տագիեւին (ծնված 1953թ.):
Տուժածին անմիջապես կենտրոնական շրջանային հիվադանոց են տեղափոխել: Հիվանդանոցում հաղորդել են, որ Զաքիր Թագիեւին բժշկական օգնություն է ցուցաբերվել, ներկայումս նրա վիճակը կայուն է: Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել:





























