Բուլղարիայի հետ սահմանակից Թուրքիայի Քըրքլարելի նահանգում Բուլղարիայի տարածքից «Կապույտ լեզու» վարակը կրող ճանճերի խայթոցներից 500 ոչխար է սատկել։
Թուրքական Posta պարբերականի փոխանցմամբ՝ Բուլղարիան այս տարվա հուլիսի 11-ին զգուշացրել էր Թուրքիային, որ երկրում տարածվում է մանր եղջերավոր անասունների համար մահացու «Կապույտ լեզու» վարակը։
Այս զգուշացումից հետո Բուլղարիայի հետ սահմանակից Թուրքիայի Քըրքլարելի նահանգում սկսում են մանր եղջերավոր անասուններին հիշյալ վարակի դեմ պատվաստել, սակայն հնարավոր չի լինում խուսափել կորուստներից։
Նշվում է, որ Բուլղարիայից Թուրքիայի մտած վարակակիր ճանճերի խայթոցներից արդեն սատկել է 500 ոչխար։




























